19:11  ,  17 սեպտեմբերի, 2026

Մբապե. «Ոսկե գնդակը» պետք է վերադառնա «Ռեալ»

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն վստահ է, որ այս տարի ինքը պետք է արժանանա «Ոսկե գնդակին»։

«Կարծում եմ՝ այս տարին կատարյալ է այս մրցանակը նվաճելու համար։ Իմ ոտքերը խոսում են իմ փոխարեն, անկախ նրանից, թե որքան եմ ես դա ասում։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ «Ոսկե գնդակը» վերադառնա «Ռեալ»։ Այն պետք է վերադառնա «Սանտիագո Բեռնաբեու», մադրիդիստների մոտ։

Այն պետք է վերադառնա այս բոլոր մարդկանց համար, որպեսզի նրանց նվիրի իրենց երազանքը։ Երկրպագուները բոլորից առավել են արժանի դրան»,- Մբապեի խոսքը մեջբերում է AS-ը։

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Լոնդոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print