Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում անցկացվող WTA-250 շարքի SP Open մրցաշարի առաջին շրջանում Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի 133-րդ ռակետ Ալինա Չարաեւան մրցեց աշխարհի 207-րդ ռակետ, չինացի Յու Սյաոդիի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 3:6, 7:6 (7:5), 6:3 հաշվով։ Մրցախաղը, որը նախորդ օրը մնացել էր անավարտ, տեւեց 2 ժամ եւ 14 րոպե։
Երկրորդ շրջանում Ալինա Չարաեւայի մրցակիցը կլինի աշխարհի 155-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը (Հայաստան), որը մեկնարկում 6:2, 6:4 հաշվով հաղթել էր աշխարհի 144-րդ ռակետ, արգենտինացի Խուլիա Ռիերային։
SP Open-ի մրցանակային հիմնադրամը 283 հազար դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:32 , 17 սեպտեմբերի 
01:07 , 17 սեպտեմբերի
00:59 , 17 սեպտեմբերի
00:30 , 17 սեպտեմբերի
00:02 , 17 սեպտեմբերի
23:20 , 16 սեպտեմբերի
23:11 , 16 սեպտեմբերի 
22:37 , 16 սեպտեմբերի 
22:11 , 16 սեպտեմբերի 
21:36 , 16 սեպտեմբերի