SP Open. Ալինա Չարաեւան հաղթեց մեկնարկում եւ կխաղա Էլինա Ավանեսյանի հետ

00:30   17 սեպտեմբերի, 2026

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում անցկացվող WTA-250 շարքի SP Open մրցաշարի առաջին շրջանում Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի 133-րդ ռակետ Ալինա Չարաեւան մրցեց աշխարհի 207-րդ ռակետ, չինացի Յու Սյաոդիի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 3:6, 7:6 (7:5), 6:3 հաշվով։ Մրցախաղը, որը նախորդ օրը մնացել էր անավարտ, տեւեց 2 ժամ եւ 14 րոպե։

Երկրորդ շրջանում Ալինա Չարաեւայի մրցակիցը կլինի աշխարհի 155-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը (Հայաստան), որը մեկնարկում 6:2, 6:4 հաշվով հաղթել էր աշխարհի 144-րդ ռակետ, արգենտինացի  Խուլիա Ռիերային։

SP Open-ի մրցանակային հիմնադրամը 283 հազար դոլար է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.