21:21  ,  15 սեպտեմբերի, 2026

SP Open. Էլինա Ավանեսյանի հաղթական մեկնարկը

Աշխարհի 155-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում անցկացվող WTA-250 շարքի SP Open մրցաշարում։

Հայաստանի ներկայացուցիչն առաջին շրջանում մրցեց աշխարհի 144-րդ ռակետ, արգենտինացի  Խուլիա Ռիերայի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:2, 6:4: Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 28 րոպե։

Երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաեւայի եւ չինացի Յու Սյաոդիի դիմակայության հաղթողը։

SP Open-ի մրցանակային հիմնադրամը 283 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news