16:49 15 սեպտեմբերի, 2026Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» սկսել է ակումբային ստադիոնի կառուցմանը նախորդող ենթակառուցվածքային աշխատանքները։
130 միլիոն դրամի ներդրման շնորհիվ ակումբային մարզաբազայի տարածքով անցնող բարձրավոլտ էլեկտրագծերը տեղափոխվել են գետնի տակ՝ ազատելով տարածքը շինարարության հաջորդ փուլերի համար։
Ամբողջությամբ ապամոնտաժվել են հողատարածքով անցնող 35 կիլովոլտ լարման գծերի հենասյուները, իսկ մոտ 1,6 կիլոմետր հատվածում իրականացվել են անհրաժեշտ հողային աշխատանքները։ Տեղադրվել է 13.040 մետր մալուխ, կառուցվել է նաև պահուստային գիծ, որը բարձրացնում է հարակից գյուղերի էլեկտրամատակարարման հուսալիությունը, հաղորդում է «Նոայի» մամուլի ծառայությունը։
Շուտով կներկայացվի եվրոպական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող ստադիոնի նախագիծը, որից հետո կսկսվեն շինարարական աշխատանքները։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.