Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերի» ռումինացի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն մեկնաբանել է «Ուդինեզեի» նկատմամբ 5:3 հաշվով կամային հաղթանակն Իտալիայի Ա Սերիայի առաջնության չորրորդ տուրում։
«Մենք գոլեր բաց թողեցինք անհատական սխալների հետեւանքով։ Չեմ անհանգստանում, այդ սխալները կարելի է վերացնել։ Մենք դանդաղ սկսեցինք եւ արձագանքեցինք միայն երկու գոլ բաց թողնելուց հետո։
Մենք մեծ աշխատանք ենք կատարել, բայց պետք է ավելին անել, քանի որ դեռ թույլ ենք տալիս մրցակիցներին գոլային պահեր ստեղծել մեր դարպասի մոտ։
«Ինտերում» խաղում են ուժեղ ֆուտբոլիստներ, եւ մրցաշրջանի ընթացքում բոլորի կարիքը կզգացվի։ Ինձ համար կարեւոր է, որ նրանցից յուրաքանչյուրն իրեն զգա այս նախագծի կարեւոր մասնակից»,- Կիվուի խոսքը մեջբերում է Pazzi di Fanta-ն։
«Ռոման» ու «Ինտերը» 12-ական միավորով գլխավորում են Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:39 , 15 սեպտեմբերի
17:08 , 15 սեպտեմբերի 
16:49 , 15 սեպտեմբերի
16:05 , 15 սեպտեմբերի
15:37 , 15 սեպտեմբերի
15:02 , 15 սեպտեմբերի
14:49 , 15 սեպտեմբերի
14:38 , 15 սեպտեմբերի
14:03 , 15 սեպտեմբերի
13:22 , 15 սեպտեմբերի