09:35  ,  15 սեպտեմբերի, 2026

Տարոն Ոսկանյանը միացավ «Վանին»

Տարոն Ոսկանյանը համալրել է «Վանի» կազմը, հաղորդում է Չարենցավանի ակումբի մամուլի ծառայությունը։

33-ամյա կենտրոնական պաշտպանը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Փյունիկ», «Ալաշկերտ», «Նեա Սալամինա», «Կարմիոտիսա» և «Գանձասար» ֆուտբոլային ակումբներում։ Ոսկանյանը նաև անցկացրել է 45 հանդիպում Հայաստանի ազգային հավաքականի կազմում։

Ակումբը բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Ոսկանյանին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English