«Ռոմայի» հոլանդացի հարձակվող Դոնիել Մալենը Իտալիայի Ա Սերիայի առաջին 4 հանդիպումներում խփել է 6 գոլ եւ գլխավորում է առաջնության ռմբարկուների ցուցակը։
Իտալիայի Ա Սերիայի առաջնության չորրորդ տուրում «Ռոման» Թուրինում հյուրընկալվեց «Տորինոյին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։ Մալենը խփեց մեկ գոլ։
Նիդերլանդների հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը կրկնել է լեգենդար իտալացի Ֆրանչեսկո Տոտիի ցուցանիշը։ Նա 2001-2002 թվականների Իտալիայի առաջնության առաջին 4 հանդիպումներում եւս խփել էր 6 գոլ։ Այս ցուցանիշով «Ռոմայի» ռեկորդակիրը Պեդրո Մանֆրեդինին է՝ 7 գոլ 1960-1961 թվականների առաջնության մեկնարկում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:32 , 14 սեպտեմբերի 
22:29 , 14 սեպտեմբերի
21:32 , 14 սեպտեմբերի
21:04 , 14 սեպտեմբերի
20:05 , 14 սեպտեմբերի
19:02 , 14 սեպտեմբերի
18:08 , 14 սեպտեմբերի
17:45 , 14 սեպտեմբերի
17:04 , 14 սեպտեմբերի
16:33 , 14 սեպտեմբերի