Թուրինի «Յուվենտուսը» պատմության մեջ առաջին անգամ Ա Սերիայի առաջնության հանդիպման մասնակցել է առանց իտալացի դաշտային խաղացողի, հաղորդում է Opta-ն։ Չորրորդ տուրում «Յուվենտուսը» 2։3 հաշվով պարտվել է «Սասուոլոյին»։ Միակ իտալացի «Յուվենտուսի» կազմում դարպասապահ Գուլիելմո Վիկարիոն։
«Յուվենտուսի» մեկնարկային կազմում էին Վիկարիոն (Իտալիա), Կալուլուն (Ֆրանսիա), Բրեմերը (Բրազիլիա), Լուկումին (Կոլումբիա), Չելիկը (Թուրքիա), Դուգլաս Լուիսը (Բրազիլիա), Կոպմեյներսը (Նիդերլանդներ), Կոնսեյսաուն (Պորտուգալիա), Գոնսալեսը (Արգենտինա), Ալայբեգովիչը (Բոսնիա եւ Հերցեգովինա), Կոլո Մուանին (Ֆրանսիա)։
Փոխարինման դուրս եկան Քելին (Անգլիա), Սառը (Սենեգալ), Վոլտեմադեն (Գերմանիա), Ժեգրովան (Կոսովո) եւ Օբոավոդուոն (Անգլիա)։
Ա Սերիայի 4 տուրից հետո «Յուվենտուսը» 7 միավորով 8-րդ տեղում է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:32 , 14 սեպտեմբերի
21:04 , 14 սեպտեմբերի
20:05 , 14 սեպտեմբերի
19:02 , 14 սեպտեմբերի
18:08 , 14 սեպտեմբերի
17:45 , 14 սեպտեմբերի
17:04 , 14 սեպտեմբերի
16:33 , 14 սեպտեմբերի
16:22 , 14 սեպտեմբերի
15:52 , 14 սեպտեմբերի