Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին աջ ազդրի վնասվածք է ստացել։ Ֆրանսիայի առաջնության չորրորդ տուրի արտագնա խաղում նա փոխարինվել էր 39-րդ րոպեին։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հաղթել էր 1։0 հաշվով։
«Աջ ազդրի վնասվածք ստացած Աշրաֆ Հակիմին առաջիկա երկու օրերին կմնա բժիշկների վերահսկողության տակ։ Այնուհետեւ նա դարձյալ բուժզննում կանցնի»,- նշվում է փարիզյան ակումբի հաղորդագրությունում։
Ընթացիկ մրցաշրջանում Հակիմին մասնակցել է 7 հանդիպման։ Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ն 4 խաղից հետո 5 միավորով 7-րդ տեղում է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:04 , 14 սեպտեմբերի
20:05 , 14 սեպտեմբերի
19:02 , 14 սեպտեմբերի
18:08 , 14 սեպտեմբերի
17:45 , 14 սեպտեմբերի
17:04 , 14 սեպտեմբերի
16:33 , 14 սեպտեմբերի
16:22 , 14 սեպտեմբերի
15:52 , 14 սեպտեմբերի
15:32 , 14 սեպտեմբերի