17:04  ,  14 սեպտեմբերի, 2026

Յամալ. Ես եմ արժանի «Ոսկե գնդակ» մրցանակին

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 19-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալն անդրադարձել է «Ոսկե գնդակ» մրցանակի համար պայքարին՝ իրեն եւ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին  համարելով աշխարհի լավագույն ֆուտբոլիստները:

«Կարծում եմ՝ ես եւ Մբապեն աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներն ենք։ Ինձ համար դա ակնհայտ է: Բոլոր նրանք, ովքեր դիտում են խաղերը, դա գիտեն։ Իմ կարծիքով՝ այս տարի, հաշվի առնելով իմ նվաճումները, ես եմ արժանի մրցանակին»,- Յամալի խոսքը մեջբերում է Movistar-ը։

Ավելի վաղ Ֆրանսիական France Football պարբերական հրապարակել է 2026թ. «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների ցուցակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում