Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 7-ից սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Այս հավաքով թիմը պատրաստվում է Մոլդովայի հավաքականի դեմ ընկերական խաղերին։
«Կարծում եմ՝ Մոլդովան այնպիսի մրցակից է, որը կօգնի մեզ պատրաստվել աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլին։
Ունենք նորեկներ։ Երկար ժամանակ դիտել և վերլուծել ենք նրանց խաղերը։ Ի սկզբանե ավելի շատ ֆուտզալիստների էինք հրավիրել, բայց քանի որ առջևում ընկերական խաղեր են, ակումբներն իրավունք ունեին նրանց բաց չթողնելու՝ իրենց պաշտոնական հանդիպումների պատճառով։
Ազգային հավաքականի վերջին հավաքից հետո երկար ժամանակ է անցել։ Որոշ խաղացողներ փոխել են ակումբները, ոմանք դեռ թիմ չունեն։ Այդ պատճառով այս ընկերական հանդիպումները կօգնեն մեզ վերականգնել խաղային սկզբունքներն ու որակները, ձեռք բերել անհրաժեշտ մարզավիճակ և պատրաստվել Հունգարիայի դեմ առաջին պաշտոնական խաղին», - Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆերնանդեսի խոսքը մեջբերում է ՀՖՖ-ի կայքը։
Հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 15-ին և 17-ին Մոլդովայում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:49 , 3 նոյեմբերի 
00:26 , 3 նոյեմբերի
23:01 , 2 նոյեմբերի
22:02 , 2 նոյեմբերի
21:10 , 2 նոյեմբերի
20:15 , 2 նոյեմբերի
19:08 , 2 նոյեմբերի
18:04 , 2 նոյեմբերի
17:07 , 2 նոյեմբերի
16:16 , 2 նոյեմբերի