10:28  ,  9 սեպտեմբերի, 2026

ՉԼ․ Էրլինգ Հոլանդը 59 խաղում 59 գոլով գերազանցեց Թոմաս Մյուլերին

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 26-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը Չեմպիոնների լիգայի առաջին տուրում պորտուգալական «Պորտուին» 2 գոլ խփելու շնորհվ գլխավոր եվրագավաթային մրցաշարում իր գոլերի քանակը հասցրեց 59-ի (59 խաղում) եւ գերազանցեց Մյունխենի «Բավարիայի» նախկին հարձակվող, գերմանացի Թոմաս Մյուլերին (57) այս մրցաշարի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում՝ բարձրանալով 7-րդ տեղ։

6-րդ տեղում է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը Չեմպիոնների լիգայի 99 խաղում խփել է 71 գոլ։

Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 140 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news