09:35  ,  9 սեպտեմբերի, 2026

UEFA Regions' Cup․ «Կիլիկիան» ավարտեց պայքարը

Ֆուտբոլի Հայաստանի Սիրողական Ա լիգայի չեմպիոն «Կիլիկիան» ավարտեց պայքարը Բոսնիա և Հերցեգովինայի Զենիցա քաղաքում ընթացող UEFA Regions' Cup-ի որակավորման միջանկյալ փուլում։

Վերջին՝ 3-րդ տուրում հայկական թիմը 3։5 հաշվով պարտվեց հյուսիսմակեդոնական «Բիտոլային», հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

«Կիլիկիայից» դուբլի հեղինակ դարձավ Դավիթ Յավրյանը, մեկ գոլ էլ խփեց Գեորգի Կոստենկովը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News