12:04  ,  7 սեպտեմբերի, 2026

Արտետա․ Անհավանական խաղ էր, շատ կարեւոր հաղթանակ

Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Չելսիի» նկատմամբ տարած կամային հաղթանակը (2։1):

«Սկզբնախաղն այնքան էլ հաջող չստացվեց, երկրորդ րոպեին գոլ բաց թողեցինք, բայց հիանալի արձագանքեցինք իրավիճակին: Հավանեցի, թե ինչպես պայքարեցինք և ռիսկի դիմեցինք: Դա անհավանական խաղ էր:

Մենք պետք է շարունակենք բարձրացնել նշաձողը և բարելավել մեր խաղը, քանի որ մենք դեռ աճելու տեղ ունենք: Մենք պետք է վայելենք այս արդյունքը, քանի որ այս հաղթանակը շատ կարևոր է», - Արտետայի խոսքը մեջբերում է BBC-ն:

«Արսենալը» 9 միավորով երկրորդն է։ Նույնքան միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news