12:04 7 սեպտեմբերի, 2026Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Չելսիի» նկատմամբ տարած կամային հաղթանակը (2։1):
«Սկզբնախաղն այնքան էլ հաջող չստացվեց, երկրորդ րոպեին գոլ բաց թողեցինք, բայց հիանալի արձագանքեցինք իրավիճակին: Հավանեցի, թե ինչպես պայքարեցինք և ռիսկի դիմեցինք: Դա անհավանական խաղ էր:
Մենք պետք է շարունակենք բարձրացնել նշաձողը և բարելավել մեր խաղը, քանի որ մենք դեռ աճելու տեղ ունենք: Մենք պետք է վայելենք այս արդյունքը, քանի որ այս հաղթանակը շատ կարևոր է», - Արտետայի խոսքը մեջբերում է BBC-ն:
«Արսենալը» 9 միավորով երկրորդն է։ Նույնքան միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.