Ֆուտբոլի հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում չեմպիոն «Ինտեր Մայամին» Ֆորտ Լոդերդեյլում ընդունեց «Ատլանտա Յունայթեդին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2:
32-րդ րոպեին «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի փոխանցումից հետո աչքի ընկավ բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն։ 3 րոպե անց պատասխան գոլը խփեց հյուրերի պարագվայցի հարձակվող Միգել Ալմիրոնը։
Առաջին խաղակեսի ավելացված առաջին րոպեին «Ինտեր Մայամիին» առաջ մղեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։
«Ատլանտա Յունայթեդը» պարտությունից խուսափեց 87-րդ րոպեին 11-մետրանոցից շվեյցարացի հարձակվող Բրիլո Էմբոլոյի խփած գոլի շնորհիվ։
Արեւելյան Կոնֆերենցիայում «Ինտեր Մայամին» 43 միավորով երկրորդն է, «Ատլանտա Յունայթեդն» ունի 22 միավոր եւ 14-րդն է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

13:05 , 6 սեպտեմբերի
09:07 , 6 սեպտեմբերի 
01:21 , 6 սեպտեմբերի 
00:41 , 6 սեպտեմբերի
23:49 , 5 սեպտեմբերի
22:44 , 5 սեպտեմբերի 
21:59 , 5 սեպտեմբերի 
20:53 , 5 սեպտեմբերի
20:17 , 5 սեպտեմբերի 
19:54 , 5 սեպտեմբերի