13:05  ,  6 սեպտեմբերի, 2026

ՄԼՍ․ Կազեմիրոյի եւ Լուիս Սուարեսի գոլերը (տեսանյութ)

Ֆուտբոլի հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում չեմպիոն «Ինտեր Մայամին» Ֆորտ Լոդերդեյլում ընդունեց «Ատլանտա Յունայթեդին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2:

32-րդ րոպեին «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի փոխանցումից հետո աչքի ընկավ բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն։ 3 րոպե անց պատասխան գոլը խփեց հյուրերի պարագվայցի հարձակվող Միգել Ալմիրոնը։

Առաջին խաղակեսի ավելացված առաջին րոպեին «Ինտեր Մայամիին» առաջ մղեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։

«Ատլանտա Յունայթեդը» պարտությունից խուսափեց 87-րդ րոպեին 11-մետրանոցից շվեյցարացի հարձակվող Բրիլո Էմբոլոյի խփած գոլի շնորհիվ։

Արեւելյան Կոնֆերենցիայում «Ինտեր Մայամին» 43 միավորով երկրորդն է, «Ատլանտա Յունայթեդն» ունի 22 միավոր եւ 14-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print