14:47 5 սեպտեմբերի, 2026Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Բետիսից» կրած 0:1 հաշվով պարտությունը Լա Լիգայի չորրորդ տուրի խաղում։
«Կարծում եմ՝ մեր թիմը ուժեղ խաղ անցկացրեց։ Երբեմն պարտվում ես և չես հասկանում պատճառները և ինչպես հիմնավորես։ Մենք մեծ առավելություն ունեինք, կենտրոնական պաշտպանները հիանալի խաղացին, նրանք ամեն ինչ վերահսկում էին, առջևում շատ կոմբինացիաներ կային, շատ գոլային իրավիճակներ։
Եթե խաղն ավարտվեր ոչ ոքի, մենք հիասթափված կլինեինք, քանի որ ավելին էինք արել․ պատկերացրեք մեր վիճակը պարտությունից հետո։ Կառլոս Էսպին ֆանտաստիկ հարված կատարեց, գուցե խաղից դուրս էր կամ ոչ, բայց նա իր խնդիրը լուծեց։
Նա հսկայական ներուժ ունի և կշարունակի առաջադիմել, քանի որ նա համեստ է, աշխատասեր և ցանկանում է սովորել։ Ես շատ գոհ եմ այդ ֆուտբոլիստից։
Խաղի վիճահարույց պահերին գնահատական տալ չեմ կարող, քանի որ դրանք մանրամասն չեմ ուսումնասիրել»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Marca-ն։
«Ռեալը» 4 տուրից հետո ունի 9 միավոր եւ երկրորդն է։ Նույնքան միավորով «Բետիսը» երրորդն է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.