Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 6-րդ տուրում փոխչեմպիոն «Նոան» ընդունեց «Գանձասարին» եւ կամային հաղթանակ տարավ 3:2 հաշվով։
Առաջինը հաջողության հասավ «Գանձասարը»։ 12-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ «Նոայի» ֆրանսիացի պաշտպան Սթոն Մամբոն։ 33-րդ րոպեին պորտուգալացի հարձակվող Լեո Ռեյսը կրկնապատկեց «Գանձասարի» առավելությունը։
Մինչեւ ընդմիջում երեք րոպեում դուբլի հեղինակ դարձավ «Նոայի» խորվաթ հարձակվող Մարին Յակոլիշը։
Ավելացված 8-րդ րոպեին «Նոայի» հաղթական գոլը խփեց կիսապաշտպան Գոռ Մանվելյանը։
«Նոան» 18 միավորով առաջատարն է, «Գանձասարն» ունի 3 միավոր եւ 9-րդն է։
Հայաստանի առաջնություն, 6-րդ տուր
«Նոա» - «Գանձասար»՝ 3:2
Մարին Յակոլիշ, 40, 43, Գոռ Մանվելյան, 90+8 – Սթոն Մամբո, 12, ինքնագոլ, Լեո Ռեյս, 33
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:40 , 14 նոյեմբերի 
11:20 , 14 նոյեմբերի
09:08 , 14 նոյեմբերի
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի 
20:27 , 13 նոյեմբերի