21:58 4 սեպտեմբերի, 2026Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 6-րդ տուրում փոխչեմպիոն «Նոան» ընդունեց «Գանձասարին» եւ կամային հաղթանակ տարավ 3:2 հաշվով։
Առաջինը հաջողության հասավ «Գանձասարը»։ 12-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ «Նոայի» ֆրանսիացի պաշտպան Սթոն Մամբոն։ 33-րդ րոպեին պորտուգալացի հարձակվող Լեո Ռեյսը կրկնապատկեց «Գանձասարի» առավելությունը։
Մինչեւ ընդմիջում երեք րոպեում դուբլի հեղինակ դարձավ «Նոայի» խորվաթ հարձակվող Մարին Յակոլիշը։
Ավելացված 8-րդ րոպեին «Նոայի» հաղթական գոլը խփեց կիսապաշտպան Գոռ Մանվելյանը։
«Նոան» 18 միավորով առաջատարն է, «Գանձասարն» ունի 3 միավոր եւ 9-րդն է։
Հայաստանի առաջնություն, 6-րդ տուր
«Նոա» - «Գանձասար»՝ 3:2
Մարին Յակոլիշ, 40, 43, Գոռ Մանվելյան, 90+8 – Սթոն Մամբո, 12, ինքնագոլ, Լեո Ռեյս, 33
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.