14:54  ,  4 սեպտեմբերի, 2026

Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի 25 մլն դրամ

Սեպտեմբերի 10-13-ը Երեւանում կանցկացվի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 26-րդ միջազգային մրցաշարը:

Կառավարությունը մրցաշարի կազմակերպման եւ անցկացման նպատակով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային կհատկացվի ավելի քան 25 մլն դրամ, որը նախատեսվում է ապահովել ԿԳՄՍ նախարարությանը 2026 թ. պետական բյուջեով արդեն հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով։ Այս մասին հայտնում  ԿԳՄՍ կայքը:

Միջազգային մրցաշարին կմասնակցի շուրջ 15 երկրի 181 ներկայացուցիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print