«Լիվերպուլի» ֆրանսիացի նորեկը

17:11   4 սեպտեմբերի, 2026

Անգլիական «Լիվերպուլը» հայտարարեց ֆրանսիական «Սենտ-Էթիենից» 18-ամյա հարձակվող Ջիլիան Ն'Գեսանի տրանսֆերի մասին։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը պաշտոնապես կմիանա «Լիվերպուլին»  մշտական ​​հիմունքներով հունվարին։

Հարձակվողը ընթացիկ մրցաշրջանի մնացած մասը կանցկացնի վարձակալությամբ ֆրանսիական Լիգա 1-ի «Բրեստ» ակումբում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 5 միլիոն եվրո,  պայմանագիրը ներառում է խաղացողի հետագա վաճառքից տոկոսի վերաբերյալ կետ։ Ջիլիան Ն'Գեսանը «Սենտ-Էթիենի» հիմնական թիմի կազմում անցկացրել է 13 խաղ, խփել է 1 գոլ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.