13:51  ,  4 սեպտեմբերի, 2026

Երիտասարդական ԵԱ. Հայ ձյուդոիստները մեդալ չնվաճեցին

Հայաստանի հավաքականն ավարտեց մրցելույթները Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում անցկացվող ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Դավիթ Խաչատրյանի գլխավորած հավաքականը ԵԱ-ին մասնակցեց 6 ձյուդոիստով՝ Հայկ Դարբինյան (60 կգ), Շավարշ Նահապետյան (60 կգ), Լյովա Սրապյան (66 կգ), Արշակ Բեկչյան (66 կգ), Ժիրայր Համբարյան (73 կգ) եւ Տիգրան Սարուխանյան (81 կգ):

Առաջին մրցումային օրը 60 կգ քաշային Հայկ Դարբինյանը մեկնարկային գոտեմարտում զիջեց Ուկրաինան ներկայացնող Դանիլ Ավրամենկոյին: Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Շավարշ Նահապետյանը Շվեյցարիայի ներկայացուցիչ Ալբինա Ֆորդելուսին հաղթելուց հետո, երկրորդ գոտեմարտում պարտվեց իտալացի Ֆրանչեսկո Կրոչիանին:

66 կգ քաշայինների պայքարում Լյովա Սրապյանը չհաղթահարեց սերբ Վելկո Շիմիչի արգելքը, Արշակ Բեկչյանը զիջեց լիտվացի Սիմասու Պոլիկեվիչյուսին:

Երկրորդ մրցումային օրը տատամի դուրս եկած 81 կգ քաշային Տիգրան Սարուխանյանը մեկնարկում պարտվեց լեհ Շիմոն Ժուլիկին, 73 կգ քաշային Ժիրայր Համբարյանը պարտություն կրեց ռուս Ատմիր Սոբրիլովից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print