10:04  ,  4 սեպտեմբերի, 2026

Կարեն Խաչանով․ Ձգտում էի ցուցադրել իմ լավագույն խաղը

Աշխարհի 50-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը մեկնաբանել է ԱՄՆ-ի բաց առաջնության երկրորդ շրջանում աշխարհի չորրորդ ռակետ Ֆելիքս Օժե-Ալյասիմի նկատմամբ տարած հաղթանակը:

Հայ թենիսիստը կանադացի թենիսիստին հաղթել է 6:7 (5:7), 6:3, 6:2, 6:2 հաշվով:

«Հնարավոր է՝ նա որոշ առողջական խնդիրներ ուներ, և դա մեր սպորտի մի մասն է: Մաղթում եմ նրան արագ ապաքինում, եթե նա իսկապես վնասվածք ունի: Իմ կողմից ես ձգտում էի ցուցադրել իմ լավագույն խաղը, պայքարեցի և շատ ուրախ եմ այս հաղթանակի համար։

Վերջին ամիսն անհաջող դասավորվեց ինձ համար, ուստի մենք մարզվում էինք։ Վստահ եմ, որ լավ մարզավիճակում եմ»,- Խաչանովի խոսքը մեջբերում է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) կայքը։

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 97-րդ ռակետ Բենժամեն Բոնզին (Ֆրանսիա)։

ԱՄՆ բաց առաջնության մրցանակային հիմնադրամը կազմում է 108 միլիոն դոլար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում