10:04 4 սեպտեմբերի, 2026Աշխարհի 50-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը մեկնաբանել է ԱՄՆ-ի բաց առաջնության երկրորդ շրջանում աշխարհի չորրորդ ռակետ Ֆելիքս Օժե-Ալյասիմի նկատմամբ տարած հաղթանակը:
Հայ թենիսիստը կանադացի թենիսիստին հաղթել է 6:7 (5:7), 6:3, 6:2, 6:2 հաշվով:
«Հնարավոր է՝ նա որոշ առողջական խնդիրներ ուներ, և դա մեր սպորտի մի մասն է: Մաղթում եմ նրան արագ ապաքինում, եթե նա իսկապես վնասվածք ունի: Իմ կողմից ես ձգտում էի ցուցադրել իմ լավագույն խաղը, պայքարեցի և շատ ուրախ եմ այս հաղթանակի համար։
Վերջին ամիսն անհաջող դասավորվեց ինձ համար, ուստի մենք մարզվում էինք։ Վստահ եմ, որ լավ մարզավիճակում եմ»,- Խաչանովի խոսքը մեջբերում է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) կայքը։
Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 97-րդ ռակետ Բենժամեն Բոնզին (Ֆրանսիա)։
ԱՄՆ բաց առաջնության մրցանակային հիմնադրամը կազմում է 108 միլիոն դոլար։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.