11:27  ,  3 սեպտեմբերի, 2026

AIC․ Ա Սերիայի անցած մրցաշրջանի լավագույն մարզիչն ու խաղացողը

«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը ճանաչվել է Ա Սերիայի անցած մրցաշրջանի լավագույն մարզիչ Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիայի (AIC) վարկածով։

39-ամյա իսպանացի մասնագետը «Կոմոն» գլխավորում է 2024 թվականից։ Անցած մրցաշրջանում ակումբը վաստակեց 71 միավոր և զբաղեցրեց չորրորդ տեղը՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

«Ինտերի» իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն ճանաչվել է մրցաշրջանի լավագույն խաղացող, իսկ «Ինտերը»՝ լավագույն ակումբ։ «Կոմոյի» կիսապաշտպան Նիկո Պասը ճանաչվել է լավագույն երիտասարդ խաղացող, լավագույն գոլի հեղինակն է Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Ֆրանսիշկու Կոնսեյսաուն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում