10:01  ,  3 սեպտեմբերի, 2026

Արգենտինայում բոլոր հանդիպումները կընդմիջեն Մեսիի պատվին ծափահարությունների համար

Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիան (AFA) որոշել է երկրի բոլոր դիվիզիոնների առաջնությունների առաջիկա հանդիպումները ընդմիջել Լիոնել Մեսիի պատվին ծափահարությունների համար։

Ֆուտբոլի կանանց եւ տղամարդկանց առաջնությունների առաջիկա տուրերի հանդիպումների 10-րդ րոպեին երկրպագուներին հնարավորություն կտրվի ծափահարություններով պատվել ազգային թիմում կարիերան ավարտված լեգենդար հարձակվողին։

ՄԼՍ-ի չեմպիոն, ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա ֆուտբոլիստն Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցել է 207 հանդիպման, խփել է 125 գոլ, կատարել 68 գոլային փոխանցում, դարձել աշխարհի չեմպիոն եւ կրկնակի փոխչեմպիոն, օլիմպիական չեմպիոն, Ամերիկայի կրկնակի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում