Թիկնիզյանի գործակալ. «Օլիմպիակոսը» շատ լավ ընդունեց Նաիրին

14:11   2 սեպտեմբերի, 2026

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի 27-ամյա եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուեւը մեկնաբանել է ֆուտբոլիստի տեղափոխությունը «Օլիմպիակոս»:

«Լավ առաջարկ ստացանք։ «Օլիմպիակոսը» մեծ նպատակներով լուրջ, հավակնոտ ակումբ է։ Նրանք շատ լուրջ հետաքրքրություն ցուցաբերեցին Նաիր Թիկնիզյանի նկատմամբ։ Թիմում նրան շատ լավ ընդունեցին: Արդեն նշել է նորամուտը: Այլ տարբերակներ կային, բայց հենց «Օլիմպիակոս» տեղափոխվելու տարբերակը հայտնվեց, անմիջապես ընտրությունը կանգ առավ այս մեծ ակումբի վրա:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի Պրեմիեր լիգա վերադառնալուն, հետագայում մեկ օր գուցե  դիտարկենք», - Կլյուեւի խոսքը փոխանցում է «Матч ТВ»-ն։

Հիշեցնենք, որ Նաիր Թիկնիզյանը օգոստոսի 18-ին է տեղափոծխվել Հունաստանի 48-ակի չեմպիոն «Օլիմպիակոս» (Պիրեյոս), որի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր:  Նաիր Թիկնիզյանի նախորդ ակումբը Բելգրադի «Ցրվենա Զվեզդան» էր, որի հետ դարձավ Սերբիայի չեմպիոն։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.