11:37  ,  2 սեպտեմբերի, 2026

Էնցո Ֆերնանդես․ Շատ երջանիկ եմ եւ պատրաստ եմ ընդունել մարտահրավերը

Արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը մեկնաբանել է իր տեղափոխությունը Լոնդոնի «Չելսիից» Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթի»։

«Այս ակումբն ամենահաջողակն է վերջին տարիներին Անգլիայում։ Ամեն ֆուտբոլիստ էլ ցանկանում է լինել այսպիսի ակումբի մի մասնիկը, քանի որ բոլորը գիտեն, թե ինչքան պրոֆեսիոնալ է ամեն ինչ այստեղ կազմակերպված։

Շատ երջանիկ եմ եւ պատրաստ եմ ընդունել մարտահրավերը։ Ցանկանում եմ սովորել իմ նոր թիմակիցներից եւ ավելի զարգանալ։

Հպարտ եմ, որ մշտապես կատարելագործում եմ իմ խաղը։ Ինձ հետ աշխատած մարդիկ գիտեն, թե ինչքան ջանասիրաբար եմ մարզվում ամեն օր եւ ինչքան ուժ եմ տալիս ամեն մրցախաղում։ Ես միշտ ցուցադրում եմ իմ առավելագույնը եւ կարող եմ խոստանալ, որ ոչինչ չի փոխվի նաեւ այստեղ»,- Էնցո Ֆերնանդեսի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» կայքը։

Էնցո Ֆերնանդեսը «Մանչեսթեր Սիթիի» հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։

Transfermarkt-ի տվյալներով՝ Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերի գումարը կազմել է 145 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print