Մարկ Կասադոն հեռացավ «Բարսելոնայից»

11:04   2 սեպտեմբերի, 2026

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 22-ամյա իսպանացի հենակետային կիսապաշտպան Մարկ Կասադոն տեղափոխվեց Լա Կորունիայի «Դեպորտիվո»։ Կողմերը կնքել են մեկ տարվա վարձակալության պայմանագիր, հաղորդում են ակումբների կայքերը։

Հաջորդ տարվա ամռանը «Դեպորտիվոն» հնարավորություն կունենա 30 միլիոն եվրոյով գնել Մարկ Կասադոյի տրանսֆերային իրավունքը։

Մարկ Կասադոն «Բարսելոնայի» ակադեմիայի սան է։ Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 34 հանդիպման, կատարել է 1 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։

Transfermarkt-ը Մարկ Կասադոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն  եվրո։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.