19:17  ,  1 սեպտեմբերի, 2026

Հովհաննիսյանը նորամուտը նշեց «Ակրոնում»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը նորամուտը նշեց ռուսական «Ակրոնում»։

Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրում Տոլյատիի թիմն ընդունեց Մոսկվայի «Լոկոմոտիվին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։

21-ամյա հայ ֆուտբոլիստը փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին։

Հովհաննիսյանը Երեւանի «Փյունիկից» է տեղափոխվել «Ակրոն», որի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News