16:45  ,  1 սեպտեմբերի, 2026

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց Ռուսաստան

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը Երեւանի «Փյունիկից» տեղափոխվեց ռուսական «Ակրոն»։ Տոլյատին ներկայացնող ակումբը 5 տարվա պայմանագիր է կնքել 21-ամյա ֆուտբոլիստի հետ, հաղորդում է ակումբի կայքը։

«Կառլեն Հովհաննիսյանն «Ակրոնում» է։ Տոլյատիի «Ակրոնը» եւ Երեւանի «Փյունիկը» համաձայնության են հասել կենտրոնական կիսապաշտպանի տեղափոխության վերաբերյալ։ 21-ամյա ֆուտբոլիստը կնքել է 5 տարվա պայմանագիր։

Հովհաննիսյանը Հայաստանի ամենատաղանդավոր խաղացողներից մեկն է։ Նա «Փյունիկի» սան է։ Նա անցել ուղի՝ հասնելով երեւանյան ակումբի հիմնական թիմ, որի հետ մասնակցել է 38 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ «Ակրոնի» նորեկն ունի եվրագավաթային փորձ. մասնակցել է Կոնֆերենցիաների լիգայի 5 հանդիպման։

Հովհաննիսյանը վարձակալությամբ հանդես է եկել նաեւ ԲԿՄԱ-ում, որի կազմում մասնակցել է 53 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հովհաննիսյանը Հայաստանի հավաքականի խաղացող է։ Ազգային թիմի կազմում մասնակցել է 3 հանդիպման։ Հովհաննիսյանն արդեն միացել է մեր թիմին։ Նրան մաղթում ենք հաջողություններ, վառ խաղ եւ հաղթանակներ «Ակրոնի» կազմում։ Կառլեն, բարի գալուստ Տոլյատի»,- նշվում է «Ակրոնի» հաղորդագրությունում։

«Ակրոնի» գլխավոր մարզիչն է սերբ Սրջան Բլագոեւիչը։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 6 տուրից հետո «Ակրոնը» 3 միավորով նախավերջինն է (15-րդ տեղ)։ Անցած մրցաշրջանում «Ակրոնը» գրավել էր 13-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News