Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՀՖՖ մրցավարական դպրոցի ընդունելություն։ Դասընթացների մասնակցության համար հարկավոր է մինչև սեպտեմբերի 7-ը ՀՖՖ Մրցավարական դպրոցի [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը:
Ընդունելության վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 7։
Դասընթացի ժամկետները՝ դասընթացի վերջնական ժամանակացույցը , ինչպես նաև տևողությունը կհաստատվի ընդունելության գործընթացի ավարտից հետո։
Անցկացման վայրը՝ Երևան։
Պահանջվող փաստաթղթեր․
Դասընթացի մասնակցության գրանցման հայտ, որը անհրաժեշտ է լրացնել:
Անձնագիր,
3x4 չափի նկար,
Տեղեկանք բժշկից առ այն, որ դիմորդը ֆիզիկապես ունակ է կատարելու մրցավարական աշխատանք՝ դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող ֆիզիկական տարատեսակ վարժություններով,
Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք,
Առկայության դեպքում՝ միջնակարգ և/կամ բարձրագույն կրթական աստիճանը հավաստող փաստաթուղթ
Վերոնշյալ բոլոր փաստաթղթերի սկան տարբերակները հարկավոր է ընդունելության համար սահմանված ժամանակահատվածում ուղարկել ՀՖՖ Մրցավարական դպրոցի [email protected] էլեկտրոնային հասցեին:
Դասընթացներն անվճար են։
Դիմելու համար պարտադիր պայմաններ
Դասընթացի բովանդակությունը
Դասընթացների մասնակիցները կուսումնասիրեն Ֆուտբոլ Խաղի Կանոնները, Ֆուտզալ խաղի կանոնները, կծանոթանան մրցավարության մեթոդիկային, կբարելավեն իրենց ֆիզպատրաստականությունը, կզբաղվեն պրակտիկ գործունեությամբ։
Գնահատման ընդհանուր չափանիշներ
Դասընթացների ավարտից հետո այն մասնակիցներին, ովքեր բարեհաջող կհանձնեն քննություններ «Խաղի Կանոններ»-ից, ֆիզպատրաստականությունից և պրակտիկ գործունեությունից, կտրվեն համապատասխան արտոնագրեր, և նրանք կհամալրեն ՀՖՖ մրցավարական կորպուսի շարքերը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:14 , 1 սեպտեմբերի
15:09 , 1 սեպտեմբերի
14:03 , 1 սեպտեմբերի
13:14 , 1 սեպտեմբերի
12:47 , 1 սեպտեմբերի
12:05 , 1 սեպտեմբերի
11:12 , 1 սեպտեմբերի
10:35 , 1 սեպտեմբերի
10:03 , 1 սեպտեմբերի
09:35 , 1 սեպտեմբերի