17:42  ,  1 սեպտեմբերի, 2026

Մբայեն ՊՍԺ-ից տեղափոխվեց «Աստոն Վիլա»

18-ամյա սենեգալցի հարձակվող Իբրաիմա Մբայեն Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ից տեղափոխվեց անգլիական «Աստոն Վիլա»։

«Մբայեն հեռանում է մեր ակումբից, որի միացել էր 10 տարեկանում։ Նա անցել է ակադեմիայի բոլոր աստիճանները, ամրապնդվել հիմնական թիմում, որի հետ նվաճել է 8 տիտղոս։

18-ամյա հարձակվողը այժմ դառնում է «Աստոն Վիլայի» խաղացող։ ՊՍԺ–ն հպարտ է Մբայեյի զարգացումով, շնորհակալություն է հայտնում եւ մաղթում լավագույնը կարիերայում»,- նշվում է փարիզյան ակումբի հաղորդագրությունում։

Մբայեն 2018-ին էր միացել ՊՍԺ-ի ակադեմիային, իսկ ակումբի գլխավոր թիմում նորամուտը նշել է 2024-ին 16 տարեկանում։ ՊՍԺ-ում նա մասնակցել է 42 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print