17:42 1 սեպտեմբերի, 202618-ամյա սենեգալցի հարձակվող Իբրաիմա Մբայեն Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ից տեղափոխվեց անգլիական «Աստոն Վիլա»։
«Մբայեն հեռանում է մեր ակումբից, որի միացել էր 10 տարեկանում։ Նա անցել է ակադեմիայի բոլոր աստիճանները, ամրապնդվել հիմնական թիմում, որի հետ նվաճել է 8 տիտղոս։
18-ամյա հարձակվողը այժմ դառնում է «Աստոն Վիլայի» խաղացող։ ՊՍԺ–ն հպարտ է Մբայեյի զարգացումով, շնորհակալություն է հայտնում եւ մաղթում լավագույնը կարիերայում»,- նշվում է փարիզյան ակումբի հաղորդագրությունում։
Մբայեն 2018-ին էր միացել ՊՍԺ-ի ակադեմիային, իսկ ակումբի գլխավոր թիմում նորամուտը նշել է 2024-ին 16 տարեկանում։ ՊՍԺ-ում նա մասնակցել է 42 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.