Իսպանիայի առաջնության երրորդ տուրի վերջին խաղում չեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց «Ռայո Վալիեկանոյի» հետ։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հասավ կամային հաղթանակի 5:2 հաշվով։
«Բարսելոնայից» դուբլի հեղինակ դարձան բրազիլացի հարձակվող Ռաֆինյան եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը։ Գրանցվեց նաեւ ինքնագոլ կատալոնական ակումբի օգտին։
Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Սերխիո Կամելյոն։
«Բարսելոնան» 9 միավորով առաջատարն է։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Ռեալը»։
Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր
«Բարսելոնա» - «Ռայո Վալիեկանո»՝ 5:2
Ռաֆինյա, 19, 71, Լամին Յամալ, 21, 90, Ֆլորիան Լեժյոն, 51, ինքնագոլ - Սերխիո Կամելյո, 12, 59
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի 
20:27 , 13 նոյեմբերի
20:05 , 13 նոյեմբերի
19:02 , 13 նոյեմբերի
18:04 , 13 նոյեմբերի
17:01 , 13 նոյեմբերի