01:30 1 սեպտեմբերի, 2026Իսպանիայի առաջնության երրորդ տուրի վերջին խաղում չեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց «Ռայո Վալիեկանոյի» հետ։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հասավ կամային հաղթանակի 5:2 հաշվով։
«Բարսելոնայից» դուբլի հեղինակ դարձան բրազիլացի հարձակվող Ռաֆինյան եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը։ Գրանցվեց նաեւ ինքնագոլ կատալոնական ակումբի օգտին։
Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Սերխիո Կամելյոն։
«Բարսելոնան» 9 միավորով առաջատարն է։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Ռեալը»։
Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր
«Բարսելոնա» - «Ռայո Վալիեկանո»՝ 5:2 (տեսանյութ)
Ռաֆինյա, 19, 71, Լամին Յամալ, 21, 90, Ֆլորիան Լեժյոն, 51, ինքնագոլ - Սերխիո Կամելյո, 12, 59
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.