23:56  ,  31 օգոստոսի, 2026

US Open. Աշխարհի առաջին ռակետի հաղթական մեկնարկը

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան վստահ հաղթանակով մեկնարկեց թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում։

Բելառուսի ներկայացուցիչն առաջին շրջանում 6:2, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 59-րդ ռակետ, կոլումբացի Կամիլա Օսորիոյին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 26 րոպե։

Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 160-րդ ռակետ, ռուսաստանցի Պոլինա Յացենկոն։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 108 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News