22:02  ,  31 օգոստոսի, 2026

«Փյունիկը» պարտության մատնեց «Արարատ-Արմենիային» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 5-րդ տուրում Երեւանի «Փյունիկը» Ավանի մարզադաշտում հյուրընկալեց Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային» եւ առավելության հասավ 2:1 հաշվով:

Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց «Փյունիկի» 28-ամյա ռուս հարձակվող Դանիլ Կուլիկովը:

33-րդ րոպեին 24-ամյա հայ հարձակվող Գեւորգ Տարախչյանը կրկնապատկեց հաշիվը:

Երկրորդ խաղակեսում «Արարատ-Արմենիայի» կազմում աչքի ընկվավ 35-ամյա բրազիլացի հարձակվող Սանդրո Լիման:

Երեւանի «Փյունիկը» 4 խաղից հետո 10 միավորով 4-րդն է, «Արարատ-Արմենիան» 10 միավորով նահանջենց 5-րդ տեղ:

Հայաստանի առաջնություն, 5-րդ տուր

«Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»՝ 2:1

Դանիլ Կուլիկով, 16, Գեւորգ Տարախչյան, 33 – Սանդրո Լիմա, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News