21:44  ,  30 օգոստոսի, 2026

«Չելսիի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակները (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության երկրորդ տուրում «Չելսին» ընդունեց «Բրայթոնին» եւ առավելության հասավ 4:3 հաշվով։

Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմից աչքի ընկան բելգիացի կիսապաշտպան Ռոմեո Լավիան, պորտուգալացի կիսապաշտպան Պեդրու Նետուն, բրազիլացի հարձակվող Ժոաո Պեդրոն եւ անգլիացի կիսապաշտպան Քոուլ Փալմերը։

«Չելսին» 6 միավորով երրորդն է, «Բրայթոնը» 3 միավորով 8-րդն է։

«Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Տրաֆորդում» մրցեց «Իպսվիչ Թաունի» հետ եւ հաղթեց 5:2 հաշվով։

Անգլիացի Մայքլ Քերիկի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։ Աչքի ընկավ նաեւ կամերունցի հարձակվող Բրայան Մբեմոն։ Գրանցվեց նաեւ մեկ ինքնագոլ «Մանչեսթեր Յունայթեդի» օգտին։

«Մանչեսթեր Յունայթեդը» 3 միավորով 10-րդն է։ «Իպսվիչ Թաունը» 3 միավորով 12-րդն է։

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Չելսի» - «Բրայթոն»՝ 4:3 (տեսանյութ)

Ռոմեո Լավիա, 4, Պեդրու Նետու, 14, Ժոաո Պեդրո, 32, Քոուլ Փլամեր, 74  - Մալիկ Յալկուե, 35, Ժոաո Պեդրո, 63, ինքնագոլ, Պասկալ Գրոս, 90+6

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Իպսվիչ Թաուն»՝ 5:2 (տեսանյութ)

Բրունու Ֆերնանդեշ, 40, 61, 11մ, 68, Ջեյքով Գրիվզ, 56, ինքնագոլ, Բրայան Մբեմո, 82 - Լեյֆ Դեւիս, 29, Չուբա Ակպոմ, 90+1  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print