13:25  ,  30 օգոստոսի, 2026

Էմիլիանո Մարտինեսը տեղափոխվեց «Չելսի»

Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը «Աստոն Վիլայից» տեղափոխվեց «Չելսի», հաղորդում է լոնդոնյան ակումբի կայքը։ 33-ամյա դարպասապահը կնքել է երեք տարվա պայմանագիր։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» Էմիլիանո Մարտինեսի տրանսֆերի համար վճարել է 7,5 միլիոն ֆունտ ստերլինգ։

Մարտինեսը 2020թ․ սեպտեմբերից էր հանդես գալիս «Աստոն Վիլայում»՝ մասնակցելով 256 հանդիպման, դառնալով Եվրոպայի լիգայի գավաթակիր։

Transfermarkt-ը Մարտինեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print