Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Լիվերպուլն» ընդունեց «Նոթինգեմ Ֆորեսթին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2 (տեսանյութ):
24-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Նոթինգեմ Ֆորեսթի» շվեյցարացի կիիսապաշտպան Դան Նդոյը։
60-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Լիվերպուլի» եւ Շվեդիայի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Իսակը։
70-րդ րոպեին 11-մետրանոցից հյուրերին առաջ մղեց անգլիացի կիսապաշտպան Մորիս Գիբս-Ուայթը։
«Լիվերպուլին» պարտությունից փրկեց իսպանացի հարձակվող Վիկտոր Մունյոսի գոլը 82-րդ րոպեին։
«Լիվերպուլը» 2 միավորով 10-րդն է, «Նոթինգեմ Ֆորեսթը» 1 միավորով 12-րդն է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

14:38 , 14 նոյեմբերի 
12:40 , 14 նոյեմբերի 
11:20 , 14 նոյեմբերի
09:08 , 14 նոյեմբերի
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի