01:30  ,  30 օգոստոսի, 2026

Մադրիդի «Աթլետիկոն» պարտության մատնեց «Սեւիլիային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երրորդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Սեւիլիային» եւ հաղթեց 3:1 հաշվով։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ալեքս Բաենան։ Աչքի ընկավ նաեւ նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանը։

«Սեւիլիայի» միակ գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Միգել Սիերան։

«Աթլետիկոն» 7 միավորով ընթացիկ առաջատարն է։ «Սեւիլիան» ունի 6 միավոր եւ 5-րդն է։

Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր

«Սեւիլիա» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 1:3 (տեսանյութ)

Միգել Սիերա, 66 - Ալեքս Բաենա, 4, 33, Ադեմոլա Լուկման, 26

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print