01:22  ,  26 օգոստոսի, 2026

Լա Լիգա․ «Բետիսի» երկրորդ հաղթանակը (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի Լա Լիգայի նոր մրցաշրջանում երկրորդ հաղթանակը տարավ Սեւիլիայի «Բետիսը»։ Առաջին տուրից տեղափոխված խաղում չիլիացի Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Վալենսիային» եւ առավելության հասավ 1:0 հաշվով (տեսանյութ)։

83-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Պաբլո Գարսիան։

«Բետիսը» երկրորդ տուրի խաղում 1:0 հաշվով հաղթել «Ռեալ Սոսիեդադին», «Վալենսիան» 0:0 հաշվով էր խաղացել «Սելտայի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news