00:47  ,  29 օգոստոսի, 2026

«Միլանը» պարտության մատնեց «Վենեցիային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության երկրորդ տուրում «Միլանը» տանը մրցեց «Վենեցիայի» հետ եւ հաղթեց 2:0 հաշվով (տեսանյութ

69-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը։ 89-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց հյուրերի մարոկկացի պաշտպան Ռեդուան Հալալը։

«Միլանը» երկրորդ հաղթանակը տարավ եւ առաջատարն է։ «Վենեցիան» երկրորդ պարտությունը կրեց եւ վերջինն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում