Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլում Առաջին խմբի առաջնության ներկայացուցիչ «Լեռնային Արցախը» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «ԷկոՎիլի» դարպասը։
Դուբլի հեղինակ դարձավ Վուտհլարհի Ուիզդոմ Բալոյին։ Մեկական գոլ էլ խփեցին Մուսա Մալամ Մոհամեդը, Լևոն Աղեկյանն ու Սուրեն Հարությունյանը։ Հաղթանակի շնորհիվ Զաուր Արամյանի թիմը դուրս եկավ 1/8 եզրափակիչ։
Դրամատիկ պայքարում հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց նաև «Միկան»։ «Բենտոնիտի» դեմ խաղի հիմնական ժամանակն ավարտվեց գոլառատ ոչ-ոքիով՝ 2։2։
Լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով։ Հետխաղյա հարվածաշարում դիպուկ էին երևանյան ակումբի ֆուտբոլիստները՝ 4։3։
Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչի վերջին մասնակիցը հայտնի կդառնա օգոստոսի 27-ին։
Հայաստանի գավաթ, նախնական փուլ
«Լեռնային Արցախ» - «ԷկոՎիլ»՝ 5։0
Մուսա Մալամ Մոհամեդ, 2, Վուտհլարհի Ուիզդոմ Բալոյի, 15, 66, Լևոն Աղեկյան, 85, Սուրեն Հարությունյան, 87
«Միկա» - «Բենտոնիտ»՝ 3։3
Աբդերահման Մեկուի, 9, Հովհաննես Հովսեփյան, 25, Ալեքսեյս Վալպետերս, 39, Ախմեդ Ջինդոյան, 93, Արման Սաղաթելյան, 115, Սամվել Մանուկյան 90+4 (11մ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի 
19:09 , 14 նոյեմբերի 
14:38 , 14 նոյեմբերի 
12:40 , 14 նոյեմբերի 
11:20 , 14 նոյեմբերի
09:08 , 14 նոյեմբերի
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի