Հայաստանի գավաթ․ «Լեռնային Արցախն» ու «Միկան» 1/8 եզրափակիչում են

13:03   27 օգոստոսի, 2026

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլում Առաջին խմբի առաջնության ներկայացուցիչ «Լեռնային Արցախը» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «ԷկոՎիլի» դարպասը։

Դուբլի հեղինակ դարձավ Վուտհլարհի Ուիզդոմ Բալոյին։ Մեկական գոլ էլ խփեցին Մուսա Մալամ Մոհամեդը, Լևոն Աղեկյանն ու Սուրեն Հարությունյանը։ Հաղթանակի շնորհիվ Զաուր Արամյանի թիմը դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ 

Դրամատիկ պայքարում հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց նաև «Միկան»։ «Բենտոնիտի» դեմ խաղի հիմնական ժամանակն ավարտվեց գոլառատ ոչ-ոքիով՝ 2։2։ 

Լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով։ Հետխաղյա հարվածաշարում դիպուկ էին երևանյան ակումբի ֆուտբոլիստները՝ 4։3։ 

Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչի վերջին մասնակիցը հայտնի կդառնա  օգոստոսի 27-ին։ 

Հայաստանի գավաթ, նախնական փուլ

«Լեռնային Արցախ» - «ԷկոՎիլ»՝ 5։0

Մուսա Մալամ Մոհամեդ, 2, Վուտհլարհի Ուիզդոմ Բալոյի, 15, 66, Լևոն Աղեկյան, 85, Սուրեն Հարությունյան, 87

«Միկա» - «Բենտոնիտ»՝ 3։3

Աբդերահման Մեկուի, 9, Հովհաննես Հովսեփյան, 25, Ալեքսեյս Վալպետերս, 39, Ախմեդ Ջինդոյան, 93, Արման Սաղաթելյան, 115, Սամվել Մանուկյան 90+4 (11մ)



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.