12:32  ,  27 օգոստոսի, 2026

Մբապեն՝ իրեն ատողներին․ Գո՞հ չեք

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Իսպանիայի առաջնության առաջին տուրի խաղում (4:1) «Ռեալ Սոսիեդադին» 3 գոլ խփելուց հետո սոցիալական ցանցերում դիմել է իրեն ատողներին։

«Գո՞հ չեք։ Հեթ-տրիկ»,- գրել է Մբապեն։

Այս տարի նա առաջին անգամ հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Ռեալի» կազմում։

Մբապեն «Ռեալում» մասնակցել է 105 հանդիպման, խփել է 89 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Լա Լիգայի հաջորդ խաղում «Ռեալն» օգոստոսի 30-ին կընդունի «Մալագային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news