19:03  ,  26 օգոստոսի, 2026

Օլիմպիադա-2026. ՖԻԴԵ-ն ներկայացրել է Հայաստանի թիմերի կազմերը (ֆոտո)

Շախմատի միջազգային ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը ներկայացրել է շախմատի Հայաստանի հավաքականների կազմերը, որոնք կմասնակցեն 2026թ․ Համաշխարհային օլիմպիադային։

Հայաստանի հավաքականում ընդրկված են Հայկ Մ․ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Մանուել Պետրոսյանը։

Ավագն է Արման Փաշիկյանը (մարզիչ)։

Կանանց Հայաստանի թիմում են Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Անահիտ Հ․ Մկրտչյանը։

Ավագն է Զավեն Անդրիասյանը (մարզիչ):

Օլիմպիադան կանցկացվի սեպտեմբերի 16-ից 27-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news